News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է Մեծ Բրիտանիայում նախկին ռուսական գործակալի դեմ «Ռուսաստանի կողմից քիմիական զենքի օգտագործումը», - հայտարարել է Սպիտակ Տունը, հաղորդում է Reuters-ը:

«Սոլսբերիում Սերգեյ եւ Յուլիա Սկրիպալների դեմ հարձակումը քիմիական զենքի մասին համընդհանուր կարգի դեմ արհամարհանքի անմիտ դրսեւորում էր», - հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն հայտարարեց Սկրիպալների գործի  կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Սահմանափակող միջոցների կիրառումը կիրականացվի երկու փուլով: Նախ, կարգելվի ազգային անվտանգության հետ կապված մի շարք ամերիկյան ապրանքներ Ռուսաստան մատակարարել, մասնավորապես երկակի նշանակության էլեկտրոնիկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ