News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ամերիկացի ռեժիսոր Մայքլ Մուրը նոր՝ «Fahrenheit 11/9» փաստագրական ֆիլմում ներկայացնում է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը՝ նեոնացիստական անկարգությունների եւ դպրոցներում զանգվածային գնդակահարությունների ֆոնին: Այս մասին հաղորդում է Independent-ը:

«Bowling for Columbine» ֆիլմի համար «Օսկար» ստացած Մայքլ Մուրը նոր ժապավենի թրեյլերն է թողարկել, որում հարցնում է. «Ինչպե՞ս դա տեղի ունեցավ, գրողը տանի»:

Ֆիլմում Մուրը Թրամփին «ԱՄՆ վերջին նախագահն» է կոչել: Նոր ժապավենը Մուրի՝ նույն անվանումով սկանդալային փաստագրական ֆիլմի շարունակությունն է, որը թողարկվել է 2004 թվականին, եւ պատմում է ահաբեկիչների դեմ Ջորջ Բուշ կրտսերի պատերազմի մասին:

Նոր ժապավենում Մայքլ Մուրը զգուշացնում է սպասվող քաոսի մասին՝ հաշվի առնելով Թրամփի պաշտոնավարման մոտալուտ երկրորդ ժամկետը: Ընդ որում, Մուրն այնպես է մոնտաժել Թրամփի ելույթը, որ ստացվել է, թե նա, իբր, հետեւյալ նախադասությունն է ասում. «Ամերիկյան երազը... մահացել է: Դադարեք դիմադրել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ