News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի ամենակարեւոր խնդիրներից մեկն անտառահատումներն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Կոթիի բնակչի հարցին:

«Մենք պետք է գանք պայմանավորվածության, որ էն անտառը, որը մենք կտրում ենք եւ վաճառում ենք, շատ ավելի մեծ հարստություն է, շատ ավելի մեծ արժեք ունի, քան մենք դրանով վաճառում ենք: Ես հասկանում եմ, որ մեր ժողովուրդը պետք է վառելափայտ ունենա, բայց իմ խնդիրն առաջին հերթին վերաբերում է նրանց, ովքեր ճիշտ եք ասում՝ անտառը կտրելը դարձրել են բիզնես: Մենք պետք է կարողանանք նրանց կտրել անտառից, որ նրանք անտառը չկտրեն, նրանց համար հնարավորություն պետք է ստեղծենք, որ նրանք ուրիշ զբաղմունք ունենան  տուրիզմի, փոքր եւ միջին բիզնեսի, անասնապահության ոլորտներում: Դա մի օրում հնարավոր չի անել, առնվազն եկեք պայմանավորվենք, որ ճիշտ չի անտառը կտրել, ծախելը, կամ անտառը կտրել, վառելը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը այլընտրանքային վառելանյութ առաջարկեց, որն, ըստ իրեն, ավելի էժան է. «Խոտից ու ծղոտից վառելիք են պատրաստում, որը շատ ավելի շատ կալորիականություն ունի, քան վառելափայտը: Այսինքն, վառելիքի այդ այլընտրանքը նույնպես կարելի է գտնել: Ենոքավանը, որը շատ փոքր գյուղ էր, այսօր դարձել է տարածաշրջանային տուրիստական կենտրոն եւ պատկերացրեք, որ անտառները կտրված լինեին, այդ բանը տեղի չէր ունենա: Մենք պետք է մի փոքր այլ կերպ մտածենք եւ հեշտ լուծումների չգնանք: Դա ինքնաոչնչացման ճանապարհ է, մենք կտրեցինք, մի օր անտառը կվերջանա, բա էս երեխեքը ի՞նչ են անելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news