News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը իր վարչակազմին հանձնարարել է փաստաթղթեր պատրաստել` Թուրքիայից ներմուծվող պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը բարձրացնելու մասին՝ համաձայն առեւտրի մասին օրենքի 232-րդ բաժնի, ինչը թույլ է տալիս ազգային անվտանգության հիմունքի վրա մաքսատուրքեր սահմանել, հայտնում է Reuters-ը:

«Այս դրույթի համաձայն մաքսատուրքերը սահմանվում են առանձին երկրներից ներկրման վրա, որոնց արտադրանքը սպառնում է ազգային անվտանգությանը` անկախ առեւտրի կամ որեւէ այլ հարցի վերաբերյալ բանակցություններից»,-ասել է  Սպիտակ տան մամուլի քարտուղար Լինդսեյ Ուոլթերսը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել էր, որ հավանություն է տվել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի համար մաքսատուրքերի կրկնակի բարձրացմանը, որպեսզի դրանք համապատասխանաբար 20 եւ 50 տոկոս կազմեն:

«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ես հենց նոր  հավանություն եմ տվել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի համար մաքսատուրքերի կրկնակի բարձրացմանը, այն ժամանակ, երբ իրենց արժույթը՝ թուրքական լիրան, կտրուկ ընկնում է մեր շատ ուժեղ դոլարի համեմատ: Ալյումինի մաքսատուրքերն այժմ կկազմեն 20, պողպատի համար՝ 50 տոկոս: Այժմ մենք վատ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ