Իտալիայի փոխվարչապետ Մաթեո Սալվինին հանձնարարել է փոփոխություններ մտցնել պաշտոնական փաստաթղթերում, որպեսզի նույնասեռ զույգերը չկարողանան իրենց երեխայի ծնողներ հայտարարել, հաղորդում է Reuters-ը:
Կաթոլիկ ինտերնետային թերթին տված հարցազրույցում Սալվինին ասել է, որ նա հանձնարարել է փոփոխություն կատարել երեխաների գրանցման դիմումի ձեւի մեջ, որպեսզի այդտեղ հստակ նշված լինեն մայր եւ հայր՝ «ծնող 1» եւ «ծնող 2»-ի փոխարեն:
«Մենք պաշտպանելու ենք բնական ընտանիքը, որը հիմնված է տղամարդու եւ կնոջ միության վրա: Այդ նպատակով ես օգտագործելու եմ իմ ողջ ուժը», - ասել է Սալվինին:
Իտալիայում փոխնակ հղիությունը անօրինական է, իսկ նույնասեռ զույգերը չեն կարող երեխաների որդեգրել: Սակայն որոշ դատարաններ եւ քաղաքապետարաններ զույգից մեկին հոր կամ մոր ծնողական կարգավիճակ են տալիս, որոնք նախորդ հարաբերություններից երեխաներ են ունեցել, չնայած այդ իրավունքը ամրապնդված չէ ազգային օրենսդրությունում: