News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում ոռոգման ջուրը պոտենցիալ բաժանորդներին այնքանով պետք է հասանելի լինի, որքան հոսանքն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է երկարաժամկետ խնդիր դնենք, որ մեր հողատարածքներում ոռոգման ջուրն այնքան հասանելի լինի, ինչքան հոսանքն է հասանելի: Բայց եթե ոռոգման ջրի ժամանակակից տեխնոլոգիաներին անցում չկատարենք, ապա ոռոգման էն տեխնիկան, որ օգտագործում ենք, տնաքանդություն է, որովհետեւ ջուրը լցնում ենք առվի մեջ, ու գնաց էդ ջուրը, այնինչ դրանով մի քանի այգի կարող էինք ոռոգել»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց, որ գյուղացիները պետք է անցնեն ինտենսիվ այգու գաղափարին, ինչը ենթադրում է կաթիլային ոռոգում, հակակարկտային ցանցերի կիրառում եւ այլն:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին եւ 11-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում է լինելու: Այսօր նախատեսված էին հանդիպումներ Բերդ եւ Նոյեմբերյան համայնքներում, իսկ վաղը՝ Իջեւանում եւ Դիլիջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ