News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրել է անբարեխիղճ մրցակցության եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում իր պարտավորությունները չկատարելու մեջ: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ այցելելով «Գոմսելմաշ» ԲԲԸ, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

 «Մեզ մոտ շատ ծանր շրջան է. ռուսներն իրենց շատ բարբարոսաբար են պահում մեր հանդեպ, հրապարակայնորեն ասում եմ այդ մասին: Նրանք մեզանից ինչ-որ բան են պահանջում, կարծես մենք նրանց վասալներն,  իսկ ԵՏՄ-ի շրջանակներում, ուր նրանք հրավիրել են մեզ, նրանք չեն ցանկանում կատարել իրենց պարտականությունները: Այսպիսով նրանք ստեղծում են ոչ մրցակցային վիճակ», - ասել է Բելառուսի նախագահը:

Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Ռուսաստանում ամերիկացիներին եւ Արեւմուտքին մեղադրում են «ոչ մրցակցային առավելություն» ստեղծելու համար: «Բայց նրանք մեզ համար նույն ոչ մրցակցային պայմաններն են ստեղծում: Սա Ռուսաստանի նախագահի հետ մեր զրույցի թեման պետք է դառնա: Բայց մենք պետք է աշխատենք այն պայմաններում, որտեղ մենք  այսօր ապրում ենք», - ասել է պետության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ