News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 15
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից մետաղների ներմուծման համար մաքսատուրքերի սահմանումը հակասում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններին, հաղորդում է Reuters-ը:

«Թուրքիան ակնկալում է, որ մյուս անդամ երկրները կպահպանեն միջազգային կանոնները», - ասվում է նախարարության հայտարարության մեջ: Նշվում է, որ Թուրքիան բոլոր միջազգային հարթակներում կաջակցի պողպատի եւ ալյումինի արտահանողներին: «ԱՄՆ-ն շարունակում է մնալ կարեւոր առեւտրային գործընկեր», - ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել էր, որ հավանություն է տվել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի համար մաքսատուրքերի կրկնակի բարձրացմանը, որպեսզի դրանք համապատասխանաբար 20 եւ 50 տոկոս կազմեն:

«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ես հենց նոր  հավանություն եմ տվել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի համար մաքսատուրքերի կրկնակի բարձրացմանը, այն ժամանակ, երբ իրենց արժույթը՝ թուրքական լիրան, կտրուկ ընկնում է մեր շատ ուժեղ դոլարի համեմատ: Ալյումինի մաքսատուրքերն այժմ կկազմեն 20, պողպատի համար՝ 50 տոկոս: Այժմ մենք վատ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news