News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Իրանական Arad Agricultural Machinery ընկերությունը մտադիր է Հայաստանում գյուղատնտեսական արտադրական տեխնիկայի արտադրության գործարան ստեղծել: Համագործակցության մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է օգոստոսի 10-ին «Բիզնես Հայաստան» հիմնադրամի միջազգային գործարար խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանի եւ Arad Agricultural Machinery ընկերության տնօրեն Նասեր Ռահիմի կողմից:

Հուշագրի շրջանակներում «Բիզնես Հայաստան» հիմնադրամը իրանական ընկերությանը կաջակցի ինչպես նախնական փուլում, այնպես էլ ծրագրի իրականացման հաջորդ փուլերում, ընդհուպ մինչեւ արտահանման խթանումը:

Ծրագրում ներդրումները կկազմեն 1 մլն դոլար: Իրանական ընկերությունը մտադիր է Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի արտադրությունը սկսել սեպտեմբերին: Առաջին փուլում ընկերությունում կաշխատի մոտ 20 աշխատակից, ավելի ուշ նրանց թիվը կհասնի 100-ի` տեղական շուկայից կադրերի համապատասխան վերապատրաստումից հետո:

««Բիզնես-Հայաստան» հիմնադրամի հետ միասին Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աջակցությամբ մենք պատրաստվում ենք արտոնյալ պայմաններ ապահովել հայ գնորդների համար», - ասաց է Նասեր Ռահիմը:

«Հույս ունեմ, որ այս նախագիծը կնպաստի երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ կաջակցի Հայաստանում գյուղատնտեսության ոլորտին», - ավելացրեց Նասեր Ռահիմը:

«Այս հուշագրի ստորագրումը իրանական ընկերության հետ եւս մեկ հնարավորություն է երկու երկրների միջեւ համագործակցության ակտիվացման համար», - ասաց «Բիզնես Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

Նրա խոսքով, գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության մեջ ընկերությունը կօգտագործի իրանական, տեղական եւ արտասահմանից ներկրված հումք: Թիրախային շուկան Ռուսաստանն է, սակայն չի բացառվում նաեւ վաճառքը Հայաստանում:

Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշեց, որ նման ծրագրերը վկայում են Հայաստանում բիզնեսի համար բարենպաստ գործարար եւ ներդրումային միջավայրի մասին:

«Հաջողություն եմ ցանկանում իրանական ընկերությունը, քանի որ նրա հաջողությունը ցույց կտա, որ Հայաստանում ձեռնտու է բիզնեսով զբաղվել», - ասաց նա: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանն իր հերթին հավելեց, որ ներդրումները Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի համար առանցքային նշանակություն ունեն, եւ հաճելի է, որ հարեւան երկրից ընկերությունը հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ