News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ինժեներ եւ լեռնագնաց Հարի Փորթերը առաջարկել է Էվերեստի մաքրման աղտոտման դեմ պայքարի նոր մեթոդ, գրում է The Washington Post-ը:

Միջինում լեռնագնացը երկու ամսվա ընթացքում, որն անհրաժեշտ է գագաթին հասնելու համար, մոտ 27 կգ կղանք է արտադրում: Ամեն տարի աշխրահի ամենաբարձր գագաթը փորձում է նվաճել մինչեւ 1.2 հազար մարդ:

Այս շրջանում  Էվերեստի հիմնական ճամբարի զուգարաններից իջեցրել են 14 տոննա մարդկային թափոններ:

Ինժեներ Հարի Փորթերը առաջարկում է բիոգազերի արտադրության գործարան կառուցել: Ցածր ջերմաստիճանների դեպքում  բակտերիաները չեն կարողանում կղանքները վերամշակել, ուստի նա առաջարկել է զտիչ գործարան ստեղծել, որտեղ հավաքված նյութը տաքանալու է բակտերիաների աշխատանքի մեկնարկի համար:

Ընդ որում Փորթերի հայեցակարգը պարզապես գաղափար չէ, այլ Նեպալի կառավարության հետ համաձայնեցված նախագիծ: Mount Everest Biogas Projec կազմակերպությունն այժմ հավաքում է համալիրի կառուցման համար անհրաժեշտ 500 հազար դոլարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ