News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ օգոստոսի 10-ին խորհրդակցություն է անցկացրել կենտրոնական ապարատի եւ տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ:

Ոստիկանապետն անդրադարձել է հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդրին եւ հիմնականում դրական գնահատելով օպերատիվ ծառայությունների կատարած աշխատանքը՝ հանձնարարել է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել նախկինում կատարված, ծանր եւ առանձնապես ծանր, ինչպես նաեւ հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:

Նա ընդգծել է ապօրինի ծառահատումների եւ ապօրինի որսի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ այդ համատեքստում կարեւորելով փայտանյութի փաստաթղթավորման ու տեղաշարժի ստուգումները, տարածքների վերահսկման ուժեղացումը եւ այլն:

Վալերի Օսիպյանը հատուկ ուշադրություն է հրավիրել նաեւ հանգստյան գոտիներում հասարակակական կարգի ապահովման եւ ծառայությունների օրինականության հսկողության խնդիրներին, քանի որ դա ուղղակիորեն վերաբերում է մեր քաղաքացիների իրավունքներին ու շահերին:

Անդրադարձ է եղել նաեւ համակարգում ծառայողական եւ կատարողական կարգապահության ամրապնդման, կադրային քաղաքականության կատարելագործման, կադրային առաջխաղացման օբյեկտիվության ապահովման, ստորաբաժանումների օպտիմալացման եւ մի շարք այլ խնդիրների:

Վալերի Օսիպյանը խոսել է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների ընթացքում ոստիկանության աշխատանքի մասին՝ խորհդակցության մասնակիցներին հանձնարարելով միջոցառումներ ձեռնարկել ընտրացուցակների ճշգրտման, ընտրակեղծարարության ցանկացած դրսեւորում բացառելու, հասարակական կարգի ապահովման եւ այլ առաջնահերթությունների ուղղությամբ:

Տպել
Ամենաշատ