ԱՄՆ–ի Սիեթլի օդանավակայանից (Վաշինգթոն նահանգ) ինքնաթիռի հափշտակումը ահաբեկչական գործողություն չի եղել, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Շերիֆի խոսքով՝ գողի ինքնությունը պարզվել է՝ 29-ամյա մի տղամարդ, որի անունը չի հրապարակվում։ Նա հափշտակել է ինքնաթիռը ինքնասպանություն գործելու նպատակով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Horizon Air ավիաընկերության աշխատակիցը Սիեթլի օդանավակայանից հափշտակել էր Q400 ուղեւորատար ինքնաթիռը եւ կործանվել է Փյուջեթ ծոցի հարավում։ Օդանավակայանի աշխատանքը վերականգնվել է։