News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կոնգրեսական Թեդ Լյուն կրկին կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ–Թուրքիա հարաբերությունների վատթարացման եւ  պողպատի ու ալյումինի մաքսատուրքերի ավելացման Թրամփի որոշման ֆոնին։

Թեդ Լյուն նշել է, որ ինքը համաձայն է Թուրքիայի համար մաքսատուրքերի ավելացման նախագահի որոշման հետ. «Ես համաձայն եմ Թրամփի հետ։ Թուրքիան ավտորիտարիզմի է ձգտում եւ ավելի ու ավելի հակաամերիկյան  է դառնում։ Մեզանից շատերը պնդել են Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ։ Ես կոչ եմ անում Թրամփին անել դա։ ԱՄՆ–ն չպետք է շարունակի հերքել պատմական փաստերը»,–գրել է նա իր միկրոբլոգում։

Նշենք, որ Լյուն կոնգրեսականներից մեկն էր, որը ապրիլին ստորագրել էր նամակի տակ, որով կոչ էին անում Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 2 անգամ բարձրացնել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերը, որ դրանք կազմեն համապատասխանաբար 20 եւ 50 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ