News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ–ի ու Մեքսիկայի միջեւ բանակցություններն առանձին առեւտրային համաձայնագիր կնքելու շուրջ լավ են անցնում։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մեքսիկայի հետ գործարքը լավ է ընթանում։ Ավտոարտադրողների ու գյուղացիների մասին պետք է հոգ տանել կամ էլ գործարք չի լինի»,–գրել է նա։

Թրամփը հայտնել է նաեւ, որ Մեքսիկայի նախագահը լրիվ ջենթլմեն է։

Նա նաեւ զգուշացրել է, որ համաձայնագիրը կարող է կնքվել առանց Կանադայի. «Կանադան պետք է սպասի։ Նրանք սակագներն ու առեւտրային պատնեշները չափազանց բարձր են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ