Ամերիկացի Քրիսթիան Գուլզոուին 42 տարվա բանտարկության են դատապարտել սպանության մեղադրանքով: Հանցագործությունը կատարելիս նա ծաղրածուի դիմահարդարմամբ էր եւ ձեռնոցներով, որ նման էին «Մղձավանջ Վյազով փողոցում» ֆիլմից Ֆրեդի Կրյուգերի դանակ եղունգներին: Այս մասին հայտնում է Denver 7 հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ 37-ամյա Գուլզոուն սրճարանի մոտ նրբանցքում 29-ամյա տղամարդու է սպանել: Միջադեպը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսին Դենվերում: Դրանից մի քանի ժամ առաջ նրանց միջեւ վեճ էր ծագել ոչ հեռու գտնվող խանութի մոտ:
Ոստիկանական փաստաթղթերի համաձայն՝ հանցագործի դեմքին եղել է սեւ-սպիտակ գրիմ, նա ձեռնոցով էր, որի վրա եղել է 2-3 դյույմ (5-8 սմ) երկարությամբ սայր:
Գուլզոուն ոստիկաններին պատմել է, որ սպանված տղամարդն իրեն սպառնացել է, ինչպես նաեւ գողացել է իր մոտոցիկլետը: Նրա խոսքով՝ ինքը բռնել է տղամարդուն իր փոխադրամիջոցը վերադարձնելու համար եւ չի իմացել, որ նրան վիրավորել է:
Ամերիկացուն մեղավոր են ճանաչել երկրորդ աստիճանի սպանության մեջ: Այս հանցագործության համար առավելագույն պատժաչափը 48 տարի է: