News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

VF Corporation-ը, որին պատկանում են  Lee եւ Wrangler ջինսի ապրանքանիշերը, ուսումնասիրում է այս ուղղության ռազմավարական հեռանկարները, ընդ որում դիտարկում աշխարհահռչակ ապրանքանիշերը վաճառելու հնարավորությունը, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

Վերջին տարիներին ԱՄՆ-ում ջինսերի վաճառքը նվազում է, գրում է թերթը: Եթե 2013 թվականին ամերիկացիները 18,8 մլրդ դոլարի ջինս էին գնել, ապա 2017 թվականին` ընդամենը 16,2 մլրդ դոլարի:

2015 թվականից VF Corporation-ը,  ցույց  տվեց 5 տոկոսով վաճառքի անկում,  շահույթը կազմել է 2 տոկոս:

Սակայն ընկերությունը, որը ներկայումս արժե  մոտ 38 մլրդ դոլար, սկսել է ակտիվ դիվերսիֆիկացնել բիզնեսը՝ զարգացնելով այլ ապրանքանիշեր:

Հրատարակության համաձայն, VF Corporation-ը մտադիր է կենտրոնանալ իր ամենաարագ աճող բրենդների զարգացման վրա, ինչպիսիք են Vans սպորտային կոշիկները, North Face բաճկոնները եւ Timberland կոշիկները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ