News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պատրաստ է ի դեմս Թուրքիայի ռազմավարական գործընկերոջը փոխանակել ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի հետ, որին Թուրքիայում կալանավորել են ահաբեկչությանը մասնակցության գոծով: Այս մասին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել է Օրդու նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, որը հեռարձակել է TRT հեռուստաալիքը:

«Դուք պատրաստ եք ՆԱՏՕ-ի ձեր ռազմավարական գործընկերոջը փոխանակել ինչ-որ հոգեւորականի հետ: Իսկ մենք անում ենք այն, ինչը պահանջում է արդարադատությունը: Մենք մինչեւ այսօր զիջումների չենք գնացել, չենք գնա նաեւ ապագայում»,- ասել է Էրդողանը՝ դիմելով ամերիկյան իշխանություններին:

Նա կրկին ժողովրդին է դիմել արտասահմանյան արժույթը լիրայով փոխանակելու կոչով: «Հիմա մենք տեսնում ենք, որ ԱՄՆ մի շարք պատժամիջոցներ վերաճում են գլոբալ տնտեսական պատերազմի»,- նշել է Թուրքիայի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել