News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ես ինֆորմացիա ունեմ, որ «Դիլիջան» ազգային պարկում, նաեւ «Սեւան» ազգային պարկում հողեր են վարձակալության տրված ծիծաղելի գներով, որոնք ոչ մի եկամուտ չեն ապահովում: Այս մասին այսօր` օգոստոսի 11-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:

««Դիլիջան» ազգային պարկում ընդհուպ 5 դրամով, 50 դրամով վարձակալության տրված հողեր կան: Մեր մոտեցումը պետք է լինի այն, որ բոլոր այդ վարձակալության պայմանագրերը վերանայեն հետեւյալ տրամաբանությամբ. կամ դրանք բերվում են նորմալ գնային վիճակի, կամ էլ եթե չեն բերվում նորմալ գնային վիճակի, պետք չէ վարձակալության տալ: Եթե ասենք 50 դրամով է կամ ինչ-որ այլ ծիծաղելի գնով, պետք չէ ընդհանրապես, թող էդ անտառը մնա անտառ, որ մարդիկ հավասար ձեւով կարողանան էդ անտառներից օգտվեն»,֊ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ նույն իրավիճակը նաեւ Սեւանում է, որտեղ ամենուր ցանկապատեր են եւ դրանք պետք է վերացվեն:

«Նախ տրամաբանությունը պետք է լինի ազգային պարկի շահը, քաղաքացիների շահը եւ հետո նոր վարձակալի շահը: Բոլոր պայմանագրերը հատ-հատ նայեք, էս հանձնարարականը ես տվել եմ նաեւ «Սեւան» ազգային պարկին: Ընդ որում, էս ամեն ինչը կապվում է պաշոնյաների անվան հետ, կապ չունի ներկա, թե նախկին:  Պաշտոնյայի գործը պետական ծառայություն իրականացնելն է, ոչ թե էստեղ-ընդեղ ինչ-որ վարձակալական կամ սեփականություն ձեռք բերելը»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ եթե վարձակալություն է, ապա դա պետք է լուրջ օգուտներ բերի, որը կծառայի վարձակալվող տարածքի բնությանը հասցված վնասի վերականգնմանը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ դա շատ կարեւոր է եւ ինքը խնդրում է այդ խնդիրը շատ արագ լուծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ