News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.07
EUR
542.91
RUB
7.61
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Կասպյան «հնգյակի» երկրները (Ռուսաստան, Ղազախստան, Թուրքմենստան, Իրան, Ադրբեջան) կարողացել են համաձայնության գալ Կասպից ծովի օգտագործման բոլոր հարցերի շուրջ: Այդ մասին Կասպյան «հնգյակի»  ԱԳ նախարարների հանդիպման սկզբում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրատ Աբդրախամանովը,  հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կողմերը կարողացել են համաձայնության գալ Կասպից ծովում համագործակցության հետ կապված բոլոր հարցերի շուրջ: Դրա վկայությունն է նախագահների կողմից ստորագրման համար պատրաստված Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի նախագիծը», - ասել է նա: «Այսօր մենք համաձայնեցինք Կասպից ծովի երկրների ինքնիշխանության սահմանների, ինքնիշխանության եւ բացառիկ իրավունքների հարցերի շուրջ»:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել