News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան պատրաստվում է իր խոշորագույն առեւտրային գործընկերների, օրինակ՝ Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Ուկրաինայի հետ  ազգային արժույթով հաշվարկների անցնել: Այս մասին թուրք-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամի ֆոնին հայտարարել է երկրի նախագահ Թայիփ Էրդողանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ հայտարարել էր, որ հավանություն է տվել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի համար մաքսատուրքերի կրկնակի բարձրացմանը, որպեսզի դրանք համապատասխանաբար 20 եւ 50 տոկոս կազմեն: Այս քայլը նպաստեց թուրքական լիրայի առավելագույն անկմանը. այն նվազել է մինչեւ 6.62  մեկ դոլարի դիմաց՝ մեկ օրվա ընթացքում կորցնելով իր արժեքի մոտ 20 տոկոսը:

«Մենք պատրաստվում ենք մեր խոշորագույն առեւտրային գործընկերների, օրինակ՝  Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Ուկրաինայի հետ  ազգային արժույթով հաշվարկների անցնել: Եթե Եվրոպան նույնպես ցանկանում է ազատվել դոլարի շղթաներից, ապա Անկարան պատրաստ է նաեւ նրանց հետ էլ նմանատիպ հաշվարկների անցնել», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ռիզե քաղաքում: Նրան մեջբերում է Anadolu-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ