News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը IV Բանակային միջազգային խաղերի անցկացման շրջանակում այցելել է ՌԴ զինված ուժերի «Պատրիոտ» ռազմահայրենասիրական մշակույթի եւ հանգստի զբոսայգու ռազմամարտավարական խաղերի կենտրոն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ Տոնոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել «Պատրիոտ»  զբոսայգու ղեկավարության ներկայացուցիչների հետ՝ ի դեմս Ալեքսանդր Բոչանցեւի եւ Ռազմամարտավարական խաղերի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Գալստյանի: Կողմերը փոխանակվել են երկու երկրների երիտասարդության հայրենասիրական դաստիարակության փորձով՝ հայրենասիրության, քաղաքացիության եւ առողջ ապրելակերպի ձեւավորման նպատակով:

Տոնոյանը բարձր է գնահատել ռազմահայրենասիրական դաստիարակության զարգացման մակարդակը «Պատրիոտ» զբոսայգու հարթակում: Միխայիլ Գալստյանը կիսվել  է ռազմամարտավարական խաղերի զարգացման  իր փորձով եւ իր պատրաստակամությունն է հայտնել  Հայաստանում այդ գործունեության հետագա համագործակցության եւ զարգացման համար: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ համագործակցության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ