News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կիրակի Մանչեսթերում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով նվազագույնը 10 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է Sky News-ը:

«Մի քանի մարդիկ հիվանդանոցներում են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով, սակայն նրանց կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում»,- ասել է տեղական ոստիկանության ներկայացուցիչը:

Նշվում է, որ հրաձգությունը սկսվելուց մի քանի ժամ առաջ Մոսս Սայդ շրջանում անցկացվում էր Կարիբյան կառնավալը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ոստիկանները դեպքի վայր են հասել հրաձգության մասին հաղորդում ստանալուց հետո: Տեղի ունեցածի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն, քննություն է կատարվում:


 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ