News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Կոլումբիայի նախկին ղեկավար Խուան Մանուել Սանտոսն է հրամայել օգոստոսի 4-ին իր դեմ մահափորձ իրականացնել: Այս մասին նա ասել է պետական հեռուստատեսության եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իմ քաղաքական եւ ֆիզիկական սպանությունը նախապատրաստվել է Բոգոտայում Կասա դե Նարինիո նախագահական պալատում: Խուան Մանուել Սանտոսը վենեսուելական աջ թեւի ընդդիմադիր քաղաքական գործիչների օգնությամբ հրամայել է ինձ սպանել: Դրանում փոքր-ինչ կասկած չունեմ»,- հայտարարել է Մադուրոն:

Նրա կարծիքով՝ Կոլումբիայի նախկին ղեկավարը գործել է Վենեսուելայի Ազգային ասամբլեայի (խորհրդարան) ընդդիմադիր անդամ Խուլիո Բորխեսի հետ, որը «ստացել է հրամանը, ռեսուրսները, նյութատեխնիկական մատակարարումը, աջակցությունը եւ ծրագիրը: Բորխեսն այն մարդն է, որ կրում է նախագահի սպանության հետ կապված պատմության պատասխանատվությունը»,- հավելել է Մադուրոն:

Մադուրոն շեշտել է, որ «Վենեսուելայի քաղաքական մշակույթին անհարիր է իր քաղաքական հակառակորդին բռության միջոցով վերացնելը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ