News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երիտասարդությանն առնչվող բոլոր խնդիրները եղել են և պետք է մնան պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում, վստահ եղեք, որ արվում է հնարավորը` ձեր մասնագիտական կարողությունները լիարժեք դրսևորելու և հաջողությունների հասնելու համար: Այս մասին ասված է Երիտասարդության միջազգային օրվա առիթով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում:

«Սիրելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ, որ իրականություն դառնան ձեր լուսավոր երազանքները, իսկ հավաքական առումով՝ ձեր սերնդի առաքելությունը: 

Այսօր Հայաստանն ընթանում է անկախության ամրապնդման ու աշխարհում ընթացող գործընթացներին ինտեգրվելու և ակտիվ մասնակիցը դառնալու ճանապարհով: Ըստ այդմ, պիտի յուրացնեք մարդկային մտքի նվաճումները և նոր հորիզոններ բացեք Հայաստանի հետագա զարգացման ու հզորացման համար:

Ձեզ գործուն դերակատարություն է վերապահված հատկապես քաղաքացիական հասարակության կայացման, պետական ու հասարակական կյանքի բոլոր ասպարեզներում ժողովրդավարության սկզբունքների ամրապնդման, ինչպես նաև պետական կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման գործում:

Ձեր հաջողություններն ու հաղթանակները Հայաստանի և Արցախի հաջողություններն են, որովհետև դո՛ւք եք զարգացնելու հայրենի մշակույթը, գիտությունն ու տնտեսությունը և ապահովելու մեր հայրենիքի արժանապատիվ տեղն աշխարհում: Ուստի, երիտասարդությանն առնչվող բոլոր խնդիրները եղել են և պետք է մնան պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում: Վստահ եղեք, որ արվում է հնարավորը` ձեր մասնագիտական կարողությունները լիարժեք դրսևորելու և հաջողությունների հասնելու համար:

Սիրելի երիտասարդներ, կրկին շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ առողջություն ու խաղաղություն, ընտանեկան երջանկություն ու բարօրություն, կամք և նպատակասլացություն»,- ասված է ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ