News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Պերուում Անդերի արեւելյան լանջին գտնվող Ուանուկո քաղաքից ոչ հեռու ավտոբուսի վթարի հետեւանքով առնվազն 7 մարդ է զովել եւ 50-ից ավելին մարմնական վնասվածքներ ստացել: Այս մասին հայտնում է տեղական RPP Noticas հեռուստաալիքը: Մեկ երեխա համարվում է անհայտ կորած:

Ավտոբուսը մոտ 60 ուղեւորների Պուկալպայից Ուանուկո էր տեղափոխում: Քաղաքները գտնվում են իրարից ավելի քան 300 կմ հեռավորությամբ:

Պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 00:15-ին: Ավտոբուսը ճանապարհից դուրս է եկել եւ լանջով ցած սահել: Այն ընկել է 150 մետրից ավելի բարձրությունից: Ինչպես հստակեցնում է RadioNacional-ը, ավտոբուսը կանգ է առել միայն ծառերին հենվելու շնորհիվ:
Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնից հայտնել են, որ պատահարի վայր ժամանած հրշեջների եւ ոստիկանների շնորհիվ հաջողվել է բոլոր տուժածներին հոսպիտալացնել:

Վթարի պատճառն առայժմ հայտնի չէ, քննություն է կատարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ