News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիեթլի օդանավակայանում օդանավի առեւանգումը կատարել էր Վաշինգթոն նահանգի բնակիչ Ռիչարդ Ռասելը, որը մոտ 3,5 տարի աշխատել էր Horizon Air ավիաընկերությունում: Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին:

Մինչեւ հիմա առեւանգողի անունը պաշտոնապես չէր հրապարակվել: AP-ի տեղեկություններով՝ Ռասելը ծնունդով Ուասիլ քաղաքից էր (Ալյասկա նահանգ): Ավելի ուշ նա տեղափոխվել էր Սամներ (Վաշինգթոն նահանգ): Ինչպես հետեւում է Ռասելի համացանցային էջերում տեղադրված տեղեկատվությունից, նա 2012 թվականին ամուսնացել էր, նշում է գործակալությունը:

Ռասելը համացանցում նաեւ հոլովակներ էր հրապարակել, որոնցում պատմել է իր աշխատանքի մասին: Դրանցից մեկում, մասնավորապես, նա ասում է, որ ինքն աշխատավայրում ստիպված է մեծ թվով ճամպրուկներ քարշ տալ, հայտնում է AP-ն: Մինչ այդ իշխանությունները հաստատել էին, որ առեւանգողը մտնում էր Horizon Air-ի վերգետնյա անձնակազմի մեջ, որը պատասխանատու է նաեւ օդանավերի քարշակման եւ ուղեբեռի փոխադրման համար:

Իշխանությունների տվյալներով՝ տեղի ունեցածը ահաբեկչություն չէր, առեւանգողը զոհվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ