News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 12-ին, ժամը 01:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ 4 քաղաքացի արգելափակված են ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ 2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 139 կմ-ին «RENO» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1956թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել մոտակա ձորակը (մոտ 15 մ):

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ՝ Լ. Ն.-ին (1969թ.), Տ. Տ.-ին (1967թ.) և մոտեցրել նրանց շտապօգնության ավտոմեքենային, իսկ մյուս ուղևոր Ի. Կ.-ը (1999թ.) և վարորդը դուրս են եկել ինքնուրույն:

Տուժածները հոսպիտալացվել են Վայքի ԲԿ, որտեղ Տ. Տ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, որը երթևեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ