News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱՄՆ աերոգնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) կիրակի իրականացրել է Parker Solar Probe ավտոմատ կայանի արձակումը՝ Արեգակի ուսումնասիրման համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այն տիեզերական ճանապարհորդության է մեկնել Delta IV ծանր հրթիռակրի միջոցով, որի թռիչքը մեկնարկել է Կանավերալ հրվանդանի (Ֆլորիդա նահանգ) տիեզերակայանից:

Ամերիկացի գիտնականները հույս ունեն, որ գիտական սարքերով հագեցած զոնդը իրենց նոր տեղեկություններ կտրամադրի արեգակնային մթնոլորտում տեղի ունեցող պրոցեսների մասին, որոնք կարեւոր նշանակություն ունեն Երկրի վրա կյանքի համար: Իր առաքելության վերջում, որը նախատեսված է 8 տարով, այն Արեգակնային համակարգի միակ լուսատուին կմոտենա մոտ 6 մլն կմ հեռավորությամբ՝ նրա հետ այսպիսի սերտ ծանոթություն չի ունեցել դեռեւս ոչ մի  տիեզերական սարք: Նախագծի արժեքը կազմում է 1,5 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ