News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 16
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայում տեղական իշխանությունները ռազմական օբյեկտների նկարահանումներ կատարելու պատճառով ձերբակալել են Ճապոնիայի 39-ամյա բնակչի: Այս մասին հայտնում է Kyodo-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարությունում աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով՝ ձերբակալվածը բնակվում է Սիգա պրեֆեկտուրայում եւ օպերատոր է աշխատում: Նա Հյուսիսային Կորեա է եկել օգոստոսի սկզբին որպես տուրիստ խմբի կազմում, որը կազմակերպել էր արտասահմանյան տուրգործակալությունը:

«Նա ռազմական օբյեկտը նկարահանել է Հյուսիսային Կորեայի արեւմտյան հատվածում նավահանգստային քաղաք Նափհոյում»,- պարբերականին ասել է աղբյուրը:
Հիմա Ճապոնիայի կառավարությունն ուսումնասիրում է հանգամանքները եւ դեսպանատան միջոցով Հյուսիսային Կորեայի իշխանություններին կոչ է անում Ճապոնիայի քաղաքացուն վաղաժամկետ ազատել:

Kyodo-ն հստակեցնում է, որ նա նախկինում արդեն այցելել էր Հյուսիսային Կորեա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԺԴՀ-ն զգուշացրել է ԱՄՆ-ին, որ պատժամիջոցները կազդեն ապամիջուկայնացման վրա
​«Քանի դեռ ԱՄՆ-ն հրաժարվում է պահպանել արտաքին քաղաքավարությունն իր հետ գործընկերոջ նկատմամբ, որի հետ երկխոսություն է վարում, եւ կառչում է հին սցենարից...
Հյուսիսային Կորեան անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել ապամիջուկայնացման համար. Ջոն Բոլթոն
Մեզ հռետորաբանություն պետք չէ. մեզ Հյուսիսային Կորեայի՝ ապամիջուկայնացմանն ուղղված քայլերն են պետք…
Աբեն ցանկանում է անձամբ հանդիպել Կիմ Չեն Ընի հետ
«Ես, վերջապես, պետք է հանդիպեմ Կիմ Չեն Ընի հետ…
ԱՄՆ-ի պատվիրակությունը հյուսիսկորեացի գործընկերներին փոխանցել է Թրամփի պատասխանը Կիմ Չեն Ընի նամակին
ԱՄՆ Պետդեպարտամենտը օգոստոսի 1-ին հաղորդել էր, որ Թրամփը նոր նամակ է ստացել Կիմ Չեն Ընից...
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Փհենյանի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքի առիթով
Պաշտոնյայի խոսքով՝ այդ միջոցներին արձագանքելու փոխարեն ԱՄՆ-ն ավելի ու ավելի բարձր է խոսում Փհենյանի դեմ...
Ասիական երկրների ԱԳ նախարարները մտադիր են հետամուտ լինել Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը
Բայց նա նշել էր, որ «ինչպես դիվանագիտական բանակցություններում ցանկացած այլ առաջխաղացում, այն կարող է բերել որեւէ մեծ արդյունքի, կամ էլ առհասարակ ոչ մի արդյունքի չբերել»․․․
Partner news