News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Սոմերսեթ կոմսությունում անգլիացի նկարիչ Բենքսիի նոր աշխատանքն անհետացել է այնտեղ հայտնվելուց գրեթե մեկ օր հետո: Այս մասին հայտնել է Independent-ը:

Խոսքը «ճանապարհային նշանի» մասին է, որը հայտնվել էր ծովափնյա Քլեւեդոն քաղաքի Բիչ ռոուդ փողոցի լապտերի սյանը, այն նկարչի հայրենի քաղաք Բրիսթոլից արեւմուտք է գտնվում:

Աշխատանքը հայտնի նշանի մեկնությունն էր, որը վարորդներին զգուշացնում է փողոցը տարեցների կողմից հատելու հնարավորության մասին: Սակայն տարբերությունն այն է, որ Բենքսիի տարբերակում ծերունիներին, որոնց ուրվագծերը ներկայացված են նույն տեսքով, ինչ եւ դասական նշանում, իրենց մեջքի վրա տանում են երեխաները:

Այս պատկերը սյան վրայից անհետացել է շաբաթ լույս գիշերը՝ այստեղ չմնալով 24 ժամ: Համացանցի որոշ օգտատերերի ենթադրությամբ՝ նկարչի աշխատանքը գողացել են:

 

Публикация от Banksy (@banksy)

 


 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ