News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը


Կասպիական 5-րդ գագաթնաժողովն իր աշխատանքը սկսել է Կասպիցի ափին գտնվող ղազախական Ակտաուում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը անդամ երկրների ղեկավարների հանդիպման պաշտոնական արարողության ժամանակ ողջունել է ռուսական պետության ղեկավարին, ինչպես նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովին:

Արարողությունից հետո «կասպիական հնգյակի» երկրների ղեկավարները պատվիրակությունների ուղեկցությամբ տեղափոխվել են նիստերի դահլիճ, որտեղ սկսվել է V Կասպիական գագաթնաժողովը:

Գագաթնաժողովի գլխավոր արդյունքն է լինելու, ինչպես սպասվում է, Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրումը: 

Կասպիցի նավթով եւ գազով հարուստ շելֆում, ամերիկյան Energy Information Administration-ի (EIA) ամենամոտավոր չափումներով, պարունակվում է մինչեւ 6,5 մլրդ տոննա նավթի ու գազի ապացուցված եւ հավանական պաշար եւ 1,5 ամգամ ավելի շատ կանխատեսվածից:

Ընթացիկ գներով դա կազմում է մոտ 8 տրլն դոլար:

Մինչեւ հիմա մերձկասպյան յուրաքանչյուր պետություն հանքավայրերը շահագործում էր առանց խնդիրների, որոնց պատականելությունը Կասպիցի ցանկացած բաժանման դեպքում կասկածներ չէր հարուցում:

Կոնվենցիայում չեն ամրագրվի բաժանման գծերը, դրա համար կպահանջվեն առանձին համաձայնագրեր: Դրանք արդեն կնքվել են մի քանի երկրների միջեւ: Խուսափում էր միայն Իրանը, բայց հիմա նա, փաստորեն, ստորագրել է ընդհանուր կանոնների տակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news