News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կիրակի տեղի ունեցած V Կասպիական գագաթնաժողովում հայտարարել է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ընդունումը վկայում է տարածաշրջանի երկրների սերտ համագործակցության ձգտման մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ցանկանում եմ նշել, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ընդունումը եւ մի շարք փաստաթղթերի ստորագրումը մերձկասպյան պետությունների բարեկամական հարաբերությունների, սերտորեն համագործակցելու եւ մեր ընդհանուր ծովի հոգածությունը համակարգելու մեր ձգտման վկայությունն է: Անկեղծորեն շնորհակալ եմ նախագահներին, իմ գործընկերներին, բոլոր կողմերին, Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի մշակման Հատուկ աշխատանքային խմբին կատարած շատ մեծ աշխատանքի համար»,- ասել է Նազարբաեւը:

Նա նշել է, որ առանց այս աշխատանքի մասնակիցներից յուրաքանչյուրի երբեք չէր հաջողվի հասնել ներկայիս հաջողություններին:

«Ղազախստանն իր հերթին պատրաստ է բոլոր կասպյան հարեւանների հետ փոխգործակցությանը եւ նախկինի պես կառուցողական հարաբերություններ կզարգացնի՝ հիմնված անկեղծության, հավասարության, փոխադարձ օգուտի եւ վստահության վրա»,- շեշտել է Ղազախստանի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ