News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզում օգոստոսի 11-ին տեղացած կարկուտի եւ ուժեղ քամու հետեւանքով 14 համայնքներ մեծ վնասներ են կրել: Այս մասին NEWS.am-ին ասաց տուժած համայնքներից Բամբակաշատի գյուղապետ Արբակ Եղիազարյանը:

«Շատ ուժեղ կարկուտ ու քամի էր, նման բան չէր եղել: Կարելի է ասել՝ բան չի մնացել: Կոնկրետ վնասների չափերը հիմա չեմ կարող ասել, քանի որ հանձնաժողով ենք ձեւավորում, որպեսզի ճշտվի վնասի չափը եւ արդյունքները ներկայացվի մարզպետին: Առանց չափազանցնելու՝ բերքը 100 տոկոսով տուժել է»,- ասաց գյուղապետը:

Նա նշեց, որ տուժել են բանջարաբոստանային կուլտուրաները՝ կաղամբ, լոլիկ, սմբուկ եւ այլն: Շատ է տուժել նաեւ խաղողի բերքը:

Նշենք, որ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը նախօրեին եղել է կարկուտից եւ ուժեղ քամուց տուժած համայնքներում: Նա հանձնարարել է ճշտել վնասների չափը:

Տպել
Ամենաշատ