News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը


Բելգիայի Անտվերպենի նավահանգստում տարհանում են իրականացրել նիկելի սուլֆիդի պահեստում հրդեհի պատճառով: Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով քաղաքի կայքը:

Իշխանությունների տեղեկացմամբ՝ հրդեհը տեղի է ունեցել 6 հազար քառ.մետր մակերեսով պահեստում: Նշվում է, որ հրդեհի ինտենսիվությունը փոքր է, սակայն այն տեղի է ունեցել մեծ մակերեսով: Հրշեջներին վկայակոչելով՝ Gazet van Antwerpen-ը հայտնել է, որ ներկայումս հրդեհը տեղայնացվել է:

Հրդեհի գոտուց 1,8 կմ շառավղով տարհանվել են բոլոր նավերը եւ ձեռնարկությունները: Արտակարգ դեպքի շրջանում սահմանափակվել է նավագնացությունը եւ ավտոմեքենաների երթեւեկությունը: Նավահանգստում տարածվել է թունավոր ծուխ, որը մարդու համար վտանգավոր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news