News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի բաժանում տեղի ունեցավ, և նա կարող է առավել մեծ ծավալով հետազոտել Կասպյան ափեզրը և առավել մեծ քանակությամբ էներգակիրներ արտահանել ապագայում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի ղեկավարների կողմից ստորագրված Կասպյան ծովի կարգավիճակի մասին համաձայնագրին:

«Մինչև մենք եփում ենք ներքաղաքական կաթսայում և այդ պայքարում կարիճներով լի սրվակ ենք հիշեցնում, տարածաշրջանում տեղի են ունենում լրջագույն աշխարհաքաղաքական փոփոխություններ։

Այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի ղեկավարները ստորագրեցին Կասպյան ծովի կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Այն երկարաժամկետ գլոբալ տեղաշարժերի հիմք կարող է դառնալ նաև մեր տարածաշրջանում։

Ահա մեզ համար մի քանի կարևոր դրույթներ, որոնք մարտահրավերներ են պարունակում։

1. Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի բաժանում տեղի ունեցավ և նա կարող է առավել մեծ ծավալով հետազոտել Կասպյան ափեզրը և առավել մեծ քանակությամբ էներգակիրներ արտահանել ապագայում։

2. Տրանսկասպյան գազամուղի կառուցումը, որ կմիացնի Ադրբեջանի և Թուրքմենստանի արտահանող ենթակառուցվածքի, կարող է կառուցվել միայն բոլոր հինգ կողմերի համաձայնությամբ։ Այս դրույթը խիստ կարևոր է Ռուսաստանի և Իրանի համար։

3. Կասպյան ավազանում կարգելվի երրորդ կողմի ռազմական ներկայությունը, ինչը նույնպես ձեռնտու է Ռուսաստանին և Իրանին։

4. Փաստացի Ռուսաստանն ու Իրանը համաձայնեցին ավելի շատ էներգակիր ռեսուրսներ զիջել Ադրբեջանին ռազմավարական և երկարաժամկետ երաշխիքների դիմաց, ինչը դե ֆակտո ամրացնում է մեր հարևանների միջև եղած կապերը։

5. Ներքին քաղաքական արհեստական օրակարգով տարվելը կարող է ծանր նստել մեզ վրա, եթե միջազգային հարթակներում տեղի չունենա ազգային քաղաքական կապիտալի բյուրեղացում և կոնսոլիդացիա»,- գրել է Արմեն Աշոտյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Partner news