News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Toyota ընկերությունը կթողարկի սուպերքարի նախատիպի սերիական տարբերակը՝ GR Super Sport անունով: Motoring-ի հետ հարցազրույցում ապրանքանիշի ավստրալական ստորաբաժանման ներկայացուցիչ Օրլանդո Ռոդրիգեզը նշել է, որ նորույթի գները «կլինեն հիպերքարի մակարդակում»: Պարբերականում կարծում են, որ նորույթի գինն, ավելի շուտ, կկազմի մոտ 1 մլն դոլար:

«Մենք նույնիսկ դեռեւս չգիտենք, թե այս ավտոմեքենաները երբ կհայտնվեն: Ես նաեւ չեմ կարող պատասխանել, թե նորույթը որ շուկաներում կներկայացվի»,- պարզաբանել է մենեջերը:

Առայժմ նաեւ չի հաղորդվում ավտոմեքենայի պրեմիերայի ճշգրիտ օրը: Ըստ Motor1-ի տեղեկությունների՝ դա տեղի կունենա առաջիկա մի քանի տարիներին: GR Super Sport սերիական տարբերակի տեխնիկական բնութագրերը գաղտնի են պահվում: Կոնցեպտը կունենա հիբրիդային ուժային սարք, որի մեջ է մտնում 2,4-լիտրանոց V6 բենզինային շարժիչը: Նախատիպի ընդհանուր հզորությունը կազմում է 1000 ձիաուժ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ