News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անհեթեթ է անվանել Սկրիպալների գործի պատճառով Ռուսաստանին ուղղված ԱՄՆ Պետքարտուղարության մեղադրանքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է վերջին ակտը չընդունելուն, որը հրապարակել է Պետքարտուղարությունը, ապա կարծում եմ՝ բոլորը, ովքեր քիչ թե շատ ծանոթ են, այսպես կոչված, Սկրիպալների գործին, հասկանում են հայտարարության ամբողջ անհեթեթությունը, որը պարունակվում է Պետքարտուղարության փաստաթղթում այն մասին, թե ԱՄՆ-ն պարզել է, որ հենց Ռուսաստանն է մեղավոր Սոլսբերիի միջադեպի համար»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կատարել է քմիական զինաթափման բոլոր պարտավորությունները, իսկ ԱՄՆ-ին ուղղված հարցեր կան:

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ըստ Վաշինգթոնի հայտարարությունների՝ պատժամիջոցների առաջին փաթեթի սահմանումից հետո 3 ամսվա ընթացքում Ռուսաստանը պետք է հանդես գա որոշ երաշխիքով, որ այլեւս երբեք իրեն այդպես չի պահի եւ կհամաձայնվի, որ պահանջի դեպքում միջազգային փորձագետներն այցելեն ռուսական քիմիական ձեռնարկություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ