News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Enterprise Greece հունական ներդրումային գործակալությունը տեղեկացրել է, որ 2018 թվականի սկզբից երկրի իշխանությունների կողմից ներդրումների դիմաց  2968 բնակության թույլտվություն է տրվել, ինչը «ոսկե» վիզաների հունական ծրագիրն ամենապոպուլյարն է դարձրել Եվրոպայում, փոխանցում է Kommersant.ru- ն:

Գործակալության տվյալներով՝ 2013 թվականին ծրագրի բացումից ի վեր Հունաստանը բնակության թույլտվություն է տրամադրել 20456 արտասահմանցու, ինչը 6 հազարով ավել է, քան նախկինում առաջին տեղը զբաղեցնող Պորտուգալիայից: Հաղորդվում է, որ «ոսկե» վիզաների մեծ մասը տրվել է Չինաստանի քաղաքացիներին (47 տոկոս):

Փորձագետները ներդրումների դիմաց բնակության թույլտվության տրամադրման հունական ծրագիրը Եվրոպայում ամենաարագ եւ ամենաէժաններից մեկն են անվանում Հունաստանի բնակության թույլտվությունը հնարավորություն է տալիս ազատորեն տեղաշարժվել Շենգենյան գոտու երկրներով, բացի այդ, բացակայում է փաստաթղթի ձեռքբերման եւ երկարաձգման համար երկրում մնալու նվազագույն ժամկետը: 250 հազար եվրո արժեքով գույքի ձեռքբերումը բավարար հիմք է համարվում բնակության թույլտվության տրամադրման համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ