News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 15
Տեսնել լրահոսը

Վրաստանի երրորդ նախագահը «Վրացական երազանք»-ի կառավարությանը մեղադրել է անգործության համար լարիի՝ դոլարի եւ եվրոյի նկատմամբ հերթական արժեզրկման ֆոնին: Միխայիլ Սաակաշվիլին համապատասխան հայտարարությունն արել է իր ֆեյսբուքյան էջին հրապարակված տեսաուղերձում, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Սաակաշվիլիի խոսքով՝ լարիի ներկայիս արժեզրկումը կապված է բացառապես «Վրացական երազանք» կուսակցության տնտեսական քաղաքականության հետ: Վրաստանի նախկին նախագահը համոզված է, որ դրա գլխավոր նպատակը միլիարդատեր եւ իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հարստացումն է:

«Վրաստանը կառավարություն չունի. Վրաստանն ունի ագահ օլիգարխ, որը բանկային մենաշնորհով քանդել է ընտանեկան բյուջեները  եւ փողեր է դիզում՝ խաղալով տարադրամի փոխարժեքով»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Փոխել իրավիճակը հնարավոր է միայն Իվանիշվիլիին իշխանության լծակներից հեռացնելու միջոցով, համոզված է Սաակաշվիլին: Այս կապակցությամբ նա կոչ է արել Վրաստանի բնակչությանը ակտիվություն դրսեւորել 2018 թվականի հոկտեմբերին նախատեսված նախագահական ընտրություններին եւ թույլ չտալ, որպեսզի «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն հաղթանակ տանի:

Հարկ է նշել, որ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունում ազգային արժույթի երեկվա անկումը կապել են Թուրքիայի եւ Ռուսաստանի ազգային արժույթների անկման հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news