News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Իսրայելը շարունակում է ահաբեկչության դեմ օպերացիան Գազայի հատվածում եւ ձգտում է հասնել լիարժեք հրադադարի պաղեստինյան ծովային անկլավի կողմից: Նման հայտարարությամբ կիրակի օրը հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով այս շաբաթ  Գազայի հատվածում պաղեստինյան արմատականների եւ իսրայելական զինվորականների միջեւ տեղի ունեցած հարվածների զանգվածային փոխանակումը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք շարունակում ենք ահաբեկչության դեմ ուղղված օպերացիան Գազայի հատվածում, եւ դա վայրկենական չի ավարտվի,- ասել է Իսրայելի կառավարության ղեկավարը:- Մեր պահանջը միանշանակ է. դա լիարժեք հրադադարն է, մենք ավելի քչին չենք համաձայնի»: Նեթանյահուն պարզաբանել է, որ Իսրայելի նպատակы «երկրի հարավի եւ դրա սահմանամերձ տարածքների [Գազայի հատվածի հետ] բնակիչների հանգստությունը վերադարձնելն է»: «Այս նպատակը լիովին կիրականացվի»,- խոստացել է նա:

Այս շաբաթվա կեսերին իրավիճակը Գազայի հատվածում կրկին կտրուկ սրվել է. չորեքշաբթի պաղեստինյան արմատականները սկսել են ինտենսիվորեն հարվածներ հասցնել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան, ինչպես իրենք նշում են, մեկ օր առաջ իսրայելցիների կողմից իրենց համար վտանգ չներկայացնող երկու մարտիկների սպանությանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news