News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 15
Տեսնել լրահոսը

Կարլ Մարքսի 200-ամյակի առթիվ թողարկված «զրո եվրո անվանական արժեքով թղթադրամները» աճուրդների հիթ են դարձել: Գերմանացի փիլիսոփայի, սոցիոլոգի եւ տնտեսագետի դիմանկարով հուշանվերային թղթադրամի արդեն 100 հազար օրինակ է վաճառվել: Այս մասին կիրակի օր՝ օգոստոսի 12-ին, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով Trier Tourismus und Marketing ընկերությունը, որը զբաղվում է «զրոյական» թղթադրամների եւ Մարքսի հայրենի քաղաքի այլ հուշանվերային արտադրանքի տարածմամբ:

Թղթադրամները, որոնք կարելի է ձեռք բերել երեք եվրոյով, մեծ պահանջարկ ունեն, - պատմում է Trier Tourismus und Marketing-ի կառավարիչ Հանս-Ալբերտ Բեքքերը:- Ոչ ոք չէր սպասում, որ դրանք այդքան պոպուլյար կլինեն: Ընդհանուր առմամբ, թղթադրամներն արդեն տարածվել են ավելի քան 40 երկրում: Հատկապես շատ դրանք ձեռք են բերում Ասիայում: Միայն Չինաստան 25-ից 30 հազար թղթադրամ է ուղարկվել: Հիմնականում դրանք պատվիրում են ընկերությունները՝ որպես նվեր իրենց աշխատակիցների համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news