News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն մտադիր է դիզելային սկանդալի ընթացքում գերմանական Volkswagen կոնցեռնի կողմից բազմամիլիարդանոց տուգանքի վճարումից ստացված գումարն ուղղել  Էլեկտրամոբիլայնության զարգացմանը, հաղորդում է DW- ն:

Այս միջոցները կօգտագործվեն հին դիզելային տրանսպորտի, մասնավորապես, դպրոցական եւ քաղաքային ավտոբուսների՝ էկոլոգիապես ավելի մաքուր մոդելներով փոխարինմանը, ինչպես նաեւ էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ցանցի զարգացման համար, գրում է Welt am Sonntag-ը:

Ներկայումս ԱՄՆ-ի գրեթե բլոր նահանգներն ու տարածքները, ինչպես նաեւ հնդկացիական ցեղերի ներկայացուցիչները հայտեր են ներկայացրել VW Diesel Emissions Environmental Mitigation Trust բնապահպանական հիմնադրամից միջոցներ ստանալու համար, որը, իր հերթին, 2.9 միլիարդ է ստացել  Volkswagen-ի կողմից վճարված տուգանքից:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ