News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հորդանանի թագավոր Աբդալլահ II խոստացել է «երկաթե ձեռքով» ջախջախել «բոլոր նրանց, ովքեր ոտնձգություն են կատարում իր հպատակների անվտանգության ու խաղաղ կյանքի նկատմամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Petra գործակալությունը, թագավորը հայտարարել է կիրակի օրը երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ «Հուսեյնիա» պալատում հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Ֆուհեյս եւ Սալթ քաղաքներում ահաբեկիչների կողմից զինված հարձակումներից հետո:

«Հորդանանը կրկին մութ ուժերի թիրախ է դարձել, եւ մեր առջեւ խնդիր է դրված ոչնչացնել ահաբեկչական ցանցը, ինչ զոհեր էլ որ դա չպահանջի»,- ասել է նա: Ընդ որում, Աբդալլահ II նշել է, որ Հորդանանը «խոչընդոտ կդառնա մերժվածների կողմից տարածվող արմատական գաղափարների ճանապարհին ներքին ազգային ճակատի միասնության շնորհիվ»:

«Մեր ժողովուրդն էլ ավելի միասնական է դառնում, երբ բախվում է այսպիսի խնդիրների հոտ, որոնք ամրապնդում են զինված ուժերի վճռականությունը թագավորությունը ահաբեկչության մտրակից ազատելու համար»,- ընդգծել է թագավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ