News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նիկարագուայի ոստիկանությունը հայտնել է իշխող «Ազգային ազատագրման սանդինիստական ճակատ» կուսակցության հիմնադիրներից մեկի՝ Լենինա Մենդիոլին որդու սպանության մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա գնդակահարվել է հրազենից շաբաթ օրը կեսօրին Մատագալպա քաղաքում, նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: 54-ամյա Մենդիոլան մասնակցում էր նախագահ Դանիել Օրտեգայի աջակիցների երթին, երբ սպանվել է անհայտ անձանց կողմից:

Նրա մայրը` Բենիգնա Մենդիոլան իր ամուսնու՝ Բերնարդինո Դիաս Օչոայի հետ միասին 1960-70 թվականներին կանգնած է եղել բռնապես Անաստասիո Սոմոսայի դեմ պայքարի համար գյուղացիական շարժման ստեղծման ակունքներում, որն ավելի ուշ դարձել է ներկայիս իշխող կուսակցության հիմքը:

Հիշեցնենք, որ ապրիլի կեսերից Նիկարագուայում հակակառավարական բողոքի ակցիաներ են ընթանում իշխանությունների առաջարկած բարեփոխումից հետո, որը գործատուների եւ աշխատողների սոցիալական ապահովագրության ֆոնդի գումարներից պահումների ավելացում էր ենթադրում: Նախագահ Օրտեգան չեղարկել էր այն, սակայն զանգվածային ցույցերը չեն դադարել: Օրտեգան հրաժարվում է արտահերթ ընտրություններ անցկացնել, ինչպես դա պահանջում է ընդդիմությունը, եւ տեղի ունեցողը պետության դեմ դավադրություն է անվանում:

Ամերիկյան պետությունների կազմակերպության վերջին տվյալներով՝ բողոքի ակցիաների ընթացքում զոհվածների թիվը հասել է 317-ի: Միեւնույն ժամանակ, ավելի վաղ Նիկարագուայի՝ մարդու իրավունքների ասոցիացիան նշում էր այլ թից՝ 448 մարդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ