News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իտալիայի Տրիեստ քաղաքի հիվանդանոցի աշխատակցուհին 600 հազար եվրոյի չափով ժառանգություն է թողել իր հաստատությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով il Piccolo պարբերականը:

Նախկին բուժքույր Մարիա Բոլոնիան մահացել էր անցյալ տարի 95 տարեկանում: Իր միակ որդու՝ ծանր հիվանդության հետեւանքով մահից եւ ամուսնու՝ կյանքից հեռանալուց հետո նա մնացել էր առանց հարազատների եւ որոշել էր իր բոլոր խնայողությունները թողնել հիվանդանոցին, որտեղ աշխատել էր ամբողջ կյանքի ընթացքում:

Ժառանգության փոխանցումը տեւել է մի քանի ամիս, սակայն, ի վերջո, հաջողությամբ ավարտվել էր: 600 հազար եվրոն ընդունվել է հիվանդանոցի՝ 2018-2020 թվականների բյուջե: Գումարը կուղղվի 450 դարակով նոր պահարանի կառուցմանը, արյան փոխներարկման բաժանմունքի համար սարքավորման ձեռքբերմանը, հիվանդանոցի ճաշարանի եւ մուտքի վերնանորոգմանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ