News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կիրակի օրը հունական Էվբեյա կղզում ուժգին անտառային հրդեհ է բռնկվել, երկու բնակավայր տարհանվել է: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Հունաստանի հրշեջ ծառայությունը:

Ըստ ծառայության տվյալների՝ ցերեկը բռնկված հրդեհը քամիների պատճառով խոշոր մասշտաբների է հասել եւ այժմ տարածվում է տեղական Կոնդոդեսպոտի բնակավայրի՝ սոճիներով ծածկված տեղանքի վրա: Հրդեհը մարում է ավելի քան 200 մարդ, ներգրավված են 67 հրշեջ ավտոմեքենա, հինգ ուղղաթիռ եւ վեց ինքնաթիռ:

Կանխարգելման նպատակով տարհանվել են Կոնդոդեսպոտի եւ Ստավրոս բնակավայրերը:

Հուլիսին Աթենքի շուրջ ուժգին անտառային հրդեհներ էին բռնկվել: Ատտիկա մայրաքաղաքային շրջանի արեւելքում 94 մարդ է զոհվել: Ողբերգության պատճառներից մեկը համարվում է այն, որ իշխանությունները չեն կարողացել իրականացնել բնակչությանը տարհանումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ