News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Ջերմուկում այսօր՝ օգոստոսի 12-ին ի պաշտպանություն Ամուլսարի համերաշխության քայլերթ եւ ավտոերթ է անցկացվել: Ակցիային մասնակցել են Ջերմուկի, Գնդեվազի, ինչպես նաեւ Վայոց ձորի մարզի այլ համայնքների բնակիչներ:

«Այս քայլերթը նպատակ ունի մարդկանց մեջ ամրապնդելու այն գաղափարը, որ Ամուլսարը, միեւնույնն է, հանք չի դառնալու, եւ մեր պայքարն ուղղված չէ անձերի դեմ։ Մենք սիրում եւ հարգում ենք մեր հայրենակիցներին՝ անկախ նրանից, թե նրանք ինչ կողմնորոշում ունեն Ամուլսարի հետ կապված։ Հուսով ենք՝ Լիդիանի ղեկավար կազմը դեմ չի լինի համերաշխության գաղափարախոսությունը կրող քայլերթին իր աշխատակիցների մասնակցությանը»,- գրել է Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանն իր ֆեյսբուքյան էջում:

Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանն էլ հայտնել է, որ ավտոերթին 120-150 ավտոմեքենա է մասնակցել, մեծ թվով քաղաքացիներ, ակցիայի ավարտին էլ համերգ է տեղի ունեցել:

Տպել
Partner news