News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային ֆոնդը ցանկանում է Tesla ընկերությունում լուրջ ներդրումներ կատարել: Սաուդցիներն արդեն բանակցություններ են վարում ընկերության ներկայացուցիչների հետ, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով սաուդյան ֆոնդում աղբյուրներին:

Նշված ֆոնդն արդեն մի քանի ամիս ընկերության հիմնադիր Իլոն Մասկի հետ քննարկել է բաժնետոմսերի ոչ վերահսկողական փաթեթի ձեռքբերման հարցը, սակայն մերժում էր ստացել, քանի որ ընկերությունը չէր ծրագրել այդ ժամանակ նոր բաժնետոմսեր թողարկել, հայտնել է քննարկումներին ծանոթ աղբյուրը: Ֆոնդն, իր հերթին, ներդրումային բանկի միջոցով շուկայում գնել է Tesla-ի գրեթե 2 մլրդ դոլարի բաժնետոմսեր՝ ընկերությունում բաժինը մեծացնելով մինչեւ 5 տոկոսի:

Աղբյուրները Bloomberg-ին հայտնել են, որ ֆոնդը Tesla-ին դեռեւս ոչ մի կոնկրետ առաջարկ չի արել, սակայն բանակցությունները շարունակվում են, եւ ընկերությունում ներդրումները համարվում են նավթից Սաուդյան Արաբիայի տնտեսության դիվերսիֆիկացման ռազմավարական քայլ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ