News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքական իշխանությունները նոր պատճառ են գտել ճնշումների հաջորդ ալիքի համար: Ինչպես հայտնում է CNN Turk-ը, Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի տնտեսական անվտանգության համար սպառնալիք հանդիսացող գործողությունների մեջ կասկածվող անձանց նկատմամբ:

Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան «տնտեսական հարձակման թիրախ է դարձել»: Այս կապակցությամբ դատախազությունն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի բոլոր «գրավոր եւ վիդեո լուրերի, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում տեղ գտած գրառումների դեմ, որոնք նպաստում են այդ հարձակման նպատակներին»:

Հիշեցնենք, որ նախօրեին լիրայի ռեկորդային անկման ֆոնին երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր Թուրքիայի տնտեսության դեմ «ակնհայտ հարձակման» եւ «դավադրության» մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ