News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անհատ տաքսու վարորդների մեծամասնությունը հակված է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկել Հայկ Մարությանի օգտին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության նախագահ Սերգեյ Գյոզալյանը՝ ներկայացնելով իրենց կողմից իրականացված հարցման արդյունքները։

«Հարցումը ձեւակերպված է եղել հետեւյալ կերպ՝ ում կցանկանայիք տեսնել Երեւանի քաղաքապետի պաշտոնում։ Այն իրականացվել է 500 վարորդի շրջանակներում, որը վարորդների 2 տոկոսն է կազմում»,– նշեց Գյոզալյանը։

Նրա խոսքով՝ Հայկ Մարությանին քաղաքապետ է տեսնում հարցվածների 43 տոկոսը, երկրորդ տեղում Արտակ Զեյնալյանն է՝ 19 տոկոս, ապա Արարատ Զուրաբյանը՝ 5 տոկոս, Զարուհի Փոստանջյանը՝ մոտ 5 տոկոս, Նաիրա Զոհրաբյանը՝ 3 տոկոս, իսկ հարցվածների 25 տոկոսը չէր պատրաստվում քվեարկել կամ դեռեւս չէին կողմնորոշվել։ Հարցումը մեկնարկել է երկու շաբաթ առաջ։

«Ընդ որում, նրանք, որոնք սատարում էին Հայկ Մարությանի թեկնածությունը, հարցման ժամանակ նշում էին, որ կքվեարկեն «Նիկոլի թեկնածուի» օգտին։ Փաստացի Հայկ Մարությանի վարկանիշը Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է իրականում»,– եզրափակեց նա։

Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության նախագահը նաեւ նշեց, որ կցանկանային հանդիպել Հայկ Մարությանի հետ՝ հասկանալու համար ինչպես է պատրաստվում վերջինս լուծումներ տալ տաքսու վարորդներին անհանգստացնող խնդիրներին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ